«Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ չկա գաղափարական խնդիր՝ համահարթի հետ կապված։ Եթե իրենք հարուստ են համարում 200 հազար դրամ ստացողին, որն իր աշխատավարձի 1/3 պետք է հարկ վճարի ու իրենք համարում են, որ սա ճիշտ է, ապա թող սա մնա իրենց խղճին։ Իրենք չեն տեսնում օլիգարխներին, բայց հարուստ են համարում 150-200 հազար դրամ ստացող մարդկանց»,- անդրադառնալով ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների՝ «Ահազանգ» նախաձեռնության խմբի բողոքի ցույցին, լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ցուցարար երիտասարդների հետ: Դիմելով նրանց պատգամավորն ասաց. «Մենք խնայում ենք ձեր միջոցները, եկամտի վրայից հարկը հանում ենք ու տեղափոխում հարստության վրա։ Մենք հարկելու են հենց հարուստին ու օլիգարխին»:
 
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց նստացույց են անում «Ահազանգ» նախաձեռնության անդամները:
 
Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: