
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․
Armen Ashotyan
Քանի Զոհրաբ Մնացականյանը երկրում չի, ես էլ ԱԳՆ-ն չվերցնե՞մ )))
Հիշեցնենք Վահե Գրիգորյանի հայտարարությունը․
Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ ։
Քանի Զոհրաբ Մնացականյանը երկրում չի, ես էլ ԱԳՆ-ն չվերցնե՞մ )))
Posted by Armen Ashotyan on Thursday, June 20, 2019