Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 09:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Չարենցի փողոցում՝ «Երեւանի Պետական Համալսարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 15 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1964թ.) եւ «VAZ 2106» մակնիշի (վարորդ՝ Ա.Ս., ծնված 1951թ.) ավտոմեքենաները. «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: