Հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանը իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է:
 
Վարորդը ահազանգել է 1-03 բժշկական կենտրոն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
 
Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվեց, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր:
 
վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
 
Վարորդ Կ. Ստեփանյանը աշխատում է «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն: