Դժվար է պատկերացնել մեկին, ով իր կյանքի ընթացքում թեկուզ մեկ անգամ արևածաղկի սերմեր չի կերել։ Այն իրոք շատ յուրահատուկ է։ Բացի նրանից, որ արևածաղիկն օգնում է խոսակցությունների ժամանակ, այն նաև բարձր կենսաբանական արժեք ունի։

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը

Ընդամենը 50 գ արևածաղիկը բավարարում է օրգանիզմի՝ վիտամին E-ի օրական պահանջմունքը։ Վիտամին E-ն կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը և օգնում է պահպանել սրտամկանի նորմալ աշխատանքը։ Սրտին և անոթներին հարկավոր է նաև մագնեզիում, որը մեծ քանակությամբ առկա է արևածաղիկի մեջ։

Օգնում է պահպանել գեղեցկությունը և երիտասարդությունը

Արևածաղիկի սերմերը ոչնչով չեն զիջում վիտամինային համալիրներին և բիոլրացումներին։ Այն A, E, D և B խմբի վիտամինների, ինչպես նաև չհագեցված ճարպաթթուների միացություն է, այդ պատճառով զարմանալի չէ, որ այն ակտիվորեն օգտագործում են կոսմետոլոգիայի մեջ։ Այն ծերացման գործընթացը դանդաղեցնող հզոր միջոց է, կարգավորում է տեսողությունը, մաշկը և եղունգները։

Պահպանում է օրգանիզմի տոնուսը

Կարևոր չէ՝ արևածաղիկը հեռուստացույցի առջև նստած եք ուտում, թե ավելացնում եք աղցանների և տարբեր ճաշատեսակների մեջ, միևնույն է, այն շատ լավ վիճակում է պահում օրգանիզմի տոնուսը։ Բացի այդ՝ այն կարգավորում է նաև ճարպափոխանակությունը և օգնում է պահպանել նյարդային և էնդոկրին համակարգերը։

Հանգստացնում է նյարդային համակարգը

Արևածաղիկ ուտելու գործընթացը կարելի է համեմատել մեդիտացիայի հետ. նյարդային համակարգը հանգստանում է, վերականգնվում է հոգեկան հավասարակշռությունը։