Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով, շատ տգեղ է: Բայց երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևն ու նույն արտահայտությունն անում է ԱԺ ամբիոնից՝ նախադասությունը սկսելով՝ «Մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը...», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:

Այսքանը։