Խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված, հորինված Ադրբեջանը պապերից ժառանգություն ստացած փափկասուն սուլթան Իլհամ Ալիևը հերթական անգամ բառաչել է. «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողն օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:
 
Իլհա՛մ, ի՞նչ օկուպանտ, ի՞նչ հարազատ հող, ի՞նչը ազատագրել . . . 
20-րդ դարավերջին 90-ականների սկզբին, երբ Բաքվում, ձիթապտղի ծառի տակ, բամբակի մեջ, փափկասուն ձևով դու մեծանում էիր անհոգ՝ դայակներով շրջապատված, այդ ժամանակ հինավուրց և Քրիստոնյա Հայ Ազգը, հազարավոր հայորդիների կյանքի գնով, արցախյան հերոսամարտ էր հաղթանակում՝ ստեղծելով Արցախի անկախ Հանրապետություն, որն արդեն 28 տարեկան է:
 
Դու՝ Իլհա՛մ, խոսում ես չավարտված պատերազմի մասին և կոչ անում քո վախկոտ բանակին կրկին պատրաստվել պատերազմի՞: Ու՞մ դեմ: Անպարտելի Հայ Ազգի՞:
 
Իլհա՛մ, երբ դու մեծացել ես, քեզ չե՞ն պատմել, թե 90-ականների սկզբին ադրբեջանական բանակի սպաներն ու զինվորները, մոջահեդներն ինչպես են փախել մեծ և հզոր Հայաստանի հիմնադիր-արքա Տիգրան Մեծի արժանավոր Հայորդիների առջևից: Անպայման ասա, թող պատմեն և սթափվի՛ր, որովհետև ձեր կողմից սկսվող հաջորդ պատերազմի ժամանակ, Հայոց Ազգային Բանակի ողնաշարի՝ հայոց զինվորականի առջևից կրկին փախչելու են ոչ միայն ձեր մետալալոմ բանակի զինծառայողները, այլ նաև դո՛ւ անձամբ՝ որպես «գերագույն գլխավոր հրամանատար»:
 
Իլհա՛մ, օր առաջ սկսիր հայկական պատմական Նախիջևանը Մայր Հայաստանին վերադարձնելու խաղաղ բանակցություններդ անձամբ ինձ հետ, այլապես ձեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատ կավարտվի Բաքու քաղաք-պետությամբ:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան