Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է, որ նախագահ Զելենսկու թիմակիցները մտադրություն ունեն նախաձեռնել Ուկրաինայի մայրաքաղաքի տեղափոխություն։ Այս մասին հայտնում է «112 Украина» -ն։
 
Ըստ Ռաբինովիչի, Զելենսկին ցանկանում է տեղափոխել Կիեւից Ուկրաինայի մայրաքաղաքը այլ քաղաք։ Թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, Զելենսկու թիմից դեռ չեն արձագանքել։