2017 թվականի ամենաբարձր աշխատավարձ ստացող դերասանուհին՝ 28-ամյա Էմմա Սթոունն է, ով 1 տարում աշխատել է 26 մլն դոլար։ Հունվարին վարձույթ է դուրս եկել «Լա-Լա լենդ» ֆիլմը, որում նա գլխավոր դեր է խաղացել։ Այդ աշխատանքը նրան «Օսկար» մրցանակ է բերել։
 
Երկրորդ տեղում Ջենիֆեր Էնիսթոնն է, ով 1 տարում աշխատել է 25.5 մլն դոլար։ Նրա եկամտի մեծ մասը կազմում են հոնորարները Emirates, Smartwater և Aveeno ընկերությունների գովազդի համար։
 
Երորդ տեղում Ջենիֆեր Լոուրենսն է, ով 1 տարում աշխատել է 24 մլն դոլար։ Նկարահանվելուց բացի՝ նա զբաղվել է Dior ապրանքանիշ խթանմամբ։
 
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Մելիսա Մաքքարթին, Միլա Կունիսը, Էմմա Ուոթսոնը, Շարլիզ Թերոնը, Էմի Ադամսը, Քեյթ Բլանշեթը և Ջուլիա Ռոբերթսը։ Միասին 10 ամենաբարձր վարձրատրվող դերասանուհիներն աշխատել են 172.5 մլն դոլար։