Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուկյան էջում գրում է․
 
Այսօր հրապարակվել են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
 
Բազմաթիվ հետաքրքիր տվյալներ կան: Ակնհայտ են հասարակության վստահության անկումը գործող իշխանությունների հանդեպ և հասունացող քաղաքական ապատիան:
 
Իշխանությունը ժողովրդի միամտության հաշվին զավթած Փաշինյանը ի վիճակի չէ, ըստ այդ տվյալների, բավարարել հասարակությանը շռայլորեն տրված խոստումները:
 
Հատկանշական է, որ հանրային ընկալման դաշտում սրվել են սոցիալական խնդիրների ընկալումները՝ աշխատավարձեր, թոշակներ, գործազրկություն:
 
Միաժամանակ մեր բնակչության համար մտահգիչ են մնում անվտանգության, նոր պատերազմի սպառնալիքները և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները:
 
Զարմանալի չէր նաև, որ Հայասատնի Հանրապետական կուսակցությունը երկրում ունի 3-րդ վարկանիշը՝ ԻՄ ՔԱՅԼԻՑ և ԲՀԿ-ից հետո:
 
Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը էլ ավելի է մերժելու պոպուլիզմն ու ստերը և վերադառնալու է դասական քաղաքական դաշտ:
 
Մնում է, որ այդ ընթացքում երկրին չի հասցվի անվերականգնելի վնաս:
 
 
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ 3-րդն Է Այսօր հրապարակվել են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական...

Posted by Armen Ashotyan on Tuesday, July 9, 2019