Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 1 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ։