«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է հեռանալ թիմից: Այս մասին հաղորդում է Yahoo Sports-ը:
 
Շվեդ հարձկվողը շահավետ առաջարկներ է ստացել ՄԼՍ-ում և Չինաստանում հանդես եկող ակումբներից: Զլատանը ցանկանում անգլիական գրանդից հեռանալ մարտին, քանի որ այդ ժամանակ երկու առաջնություններն էլ մեկնարկում են:
 
Հարկ է նշել, որ 36-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաներ»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:
 
«Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությունն իր հերթին ցանկանում է, որ Իբրահիմովիչը մնա թիմում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: