«Հայաստանում քաղաքական կյանքը շատ դժվար է կանխատեսել, որովհետև պետությունը կորցրել է իր տրամաբանական զարգացման ուղենիշները: Պետության ղեկին նստած մարդը ունակ է միևնույն հարցի վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում 3-4 տարբեր բաներ ասել: Մի կողմից նա զգացել է իշխանության քաղցրությունը, մյուս կողմից՝ չի ուզում կրել այդ քաղցրության պատասխանատվությունը:
 
Այո, շատ անհանգիստ ամառ ենք ունեցել, և Նիկոլ Փաշինյանը, հասկանալով՝ ինչ է սպասվում, աշնանից առաջ փորձում է արագ չեզոքացնել աշնանային քաղաքական օրակարգի բոլոր պայթյունավտանգ հարցերը: Այսօրվա խորհրդակցությունից (խմբ.՝  հարցազրույցը արվել է հրապարակումից 3 օր առաջ) տպավորություն ստացա, որ նա Ամուլսարի հարցով փորձելու է մեղավոր նշանակել որևէ մեկին և անորոշ ժամանակով հետաձգել հանքի շահագործման վերջնական որոշումը: Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված տեսանք, թե ինչ հետընթաց մտցրեց իշխանությունը: Ամուլսարը՝  որպես խնդիր, չեզոքացվում է, Ստամբուլյանը՝  նույնպես»,- Politik.am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք իր բնորոշմամբ «անհանգիստ» ամռանը «թեժ» աշուն (ինչպես կանխատեսել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը) կհաջորդի, և ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել:
 
Ըստ Աշոտյանի՝  այս կերպ ներկայիս իշխանությունները փորձում են ականազերծել աշնանային քաղաքական դաշտը և բեռնաթափել աշնանային օրակարգը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի նախկին ինքնավստահությունը.
 
«Ցավոք սրտի, Հայաստանին ու Արցախին դրսից հարվածներ են սպասվում: Մի կողմից այս պոպուլիստների ձեռքին մեր պետության դիմադրողակունությունն ընկել է, մյուս կողմից՝ դրսից վիրուսներ են գալիս: Որպես հասարակություն որքանո՞վ ենք մենք կարող պահպանել մեր բնազդները և միախմբվել այս մարտահրավերների դեմ: Սա ամենամեծ հարցն է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
 
Մանրամասն դիտեք տեսանյութում՝ 
 

Փաշինյանը փորձում է չեզոքացնել աշնանային քաղաքական օրակարգի բոլոր պայթյունավտանգ հարցերը. Արմեն Աշոտյան

Posted by politik.am on Monday, September 2, 2019