Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուկյան էջում գրում է․ 
 
Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ինչպես մեկ տարին, այնպես էլ 500 օրը նշեց՝ թմբկահարելով իր կառավարության գլխավոր ձեռքբերումը՝ “ժողովրդավարությունը”: Յուր թիմակիցներն այս ընթացքում ավելի հեռու գնացին, հայտարերլով, որ Հայատանը այլևս “ժողովրդավարության բաստիոն” է, ԱՄՆ-ից և Եվրոպայից էլ զիլ:
 
Իհարկե, Հայաստանում ժողովրդավարության մասին նման անհեթեթ հայտարարությունները լավագույն դեպքում մեծահոգի և կարեկցող ժպիտ կարող են առաջացնում ներսում օրեցօր շատացող, իրականության զգացողությունը չկորցրած հարյուր հազարավոր մարդկանց մոտ, իսկ դե արտերկրում արձագանքների մասին ավելի լավ է լռել, վերջիվերջո, երկրիս պատիվն է…
 
Այսքանը հերիք չէր, հանկարծ Նիկոլը մի օր որոշում է, որ այլևս պետք է զբաղվի “ժողովրդավարության էքսպորտով”, իսկ քանի որ ոչ մի լուրջ տեղում նման խեղկատակ կառավարման համակարգը պիտանի չէ, նա որոշում է, որ իր նիկոլա-գանդիզմի արտահանումը պետք է կազմակերպի Արցախի Հանրապետություն:
 
Այս ցնդաբանական գաղափարն արտահայտվեց է ոչ միայն իր հարցազրույցներում (Նուվել դ՛Աղմենի), պաշտոնական հայտարարություններում (Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձ), այլև իր մերձավոր երկու ՀԿ-ներին պետական բյուջեից Արցախի ՏԻՄ ընտրություններին գործուղելու որոշմամբ:
 
Ուզում եմ հատուկ շեշտել, որ մինչ Հայաստանի կառավարության համապատասխան որոշումը, Արցախը ԿԸՀ-ն այդ ՀԿ-ներին հրավերներ չէր ուղարկել:
 
Ի՞նչն ես ուզում արտահանես Արցախ, Նիկոլ: Գրպանային Ազգային Ժողո՞վը: Կիսագրագետ կառավարությու՞նը: Դատարանների վրա ճնշումնե՞րը: Ատելության և անհանդուրժողականության քարոզչությու՞նը: Քո ձեռքերում խաղալիք դարձած իրավապահ համակա՞րգը: Քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումներն ու կալանավորու՞մը:
 
Պաշտոնավարման 500 օրվա ընթացքում, ստանալով ժողովրդական աջակցության հսկայական պաշար, դու անխնայաբար, խախտելով քաղաքական համակարգի գործունեության բոլոր կաննոները, շահագործել ես մի մեծագույն հարսոտություն, մի բացառիկ հանք՝ մարդկանց վստահությունը:
 
Ու, ավաղ, Հայաստանը քո ձեռքերում դարձել է ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության պոչամբար: Սրանից բխող բոլոր տոքսիկ և աղետալի հետևանքներով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊՈՉԱՄԲԱՐ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ինչպես մեկ տարին, այնպես էլ 500 օրը նշեց՝...

Posted by Armen Ashotyan on Tuesday, September 3, 2019