Դերասանուհի Նարինե Ոսկանյանը` «Պաուզա Անոն», ով  սրտի շտապ վիրահատության կարիք ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը վիրահատության ամբողջ գումարը փոխանցել է իրեն եւ կոչ է արել դադարեցնել դրամահավաքը:
 
Դերասանուհին հայտնել է, որ իր հետ կապվել է նաեւ, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, եւ ասել, որ նույնպես ուղարկել է վիրահատության  գումարը:
 
«Ես ասացի, որ պետք չի, գումարն ունեմ, Ռուբեն Հայրապետյանն ասեց` էդ փողը քեզ, որովհետև վիրահատությունից հետո քեզ բուժման փող է պետք, աղջիկ ջան: Էդ փողը վերցրու ու բուժվի: Նա ինձ նվիրեց այդ 3 միլիոն դրամը»,- ասաց Ոսկանյանը:
 
Նարինե Ոսկանյանը նաեւ  շնորհակալություն է հայտնել բոլորին և խնդրել, որ այլևս իրեն գումար չուղարկեն:
 
«Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»,- հավելել է դերասանուհին: