Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացել էր առանց դիմակի, ապա հիշել էր այդ մասին ու աշխատասենյակից բերել էր դիմակը։ ՀՀ ոստիկանությունը ասուլիսի վայր առանց դիմակի մտնելու համար տուգանքի արձանագրություն է կազմել։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարի խոսնակ Աննա Օհանյանը։
 
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
 
«Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ ։
 
Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:
 
Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։