Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը։
 
Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կարող է սկսվել այս տարվա դեկտեմբերին։ Այս պահի դրությամբ Ռուսաստանում հաստատվել է Covid 19 կորոնավիրուսի 918 հազար դեպք։