ԲՀԿ երիտասարադկան թեւի հարցումներով պարզվել է, որ հարցվողների 90 տոկոսը դեմ է, որ եկեղեցական դասընթացները հանվեն, պակասեցվեն  Հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները: Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին, Աբովյանում Խաղողօրհնեքից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
 
«Եւ սեռական դասընթացներ մեր անչափահաս երեխաներին անցկացնել, դա ամբողջ ազգը դեմ է: Մենք սպասում ենք լիրաժեք որոշմանը, մեր երիտասարդները պատրաստ են արդեն , քանի որ որոշողը ժողովուրդն է, ստորագրություններն էլ հավաքեն եւ ժողովուրդը ոնց որոշի այդպես էլ կլինի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
 
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ամեն ինչի տիրապետում են, տեղյակ են ամեն ինչից եւ իր խոսքը գործ է:
 
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության  նոր չափորոշիները լայն քննարկման եւ քննադատության առարկա էր դարձել ։