
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Հաղորդագրություններ են տարածում խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների մասին, սակայն գլխավոր ինտրիգը մնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը։
Բանն այն է, որ չնայած Վանեցյան-Արայիկ Հարությունյան վաղեմի մտերմությանն ու բարեկամությանը, Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ահից մերժել է նախապես պայմանավորված հանդիպումը։
Իսկ Փաշինյանն այնքան է զայրացել այդ հանդիպման հնարավոր փաստից, որ «հսկիչներ» է ուղարկել Արցախ․ Սիփան Փաշինյանը եւ Հայկ Գեւորգյանն այժմ Արցախում են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում