Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստակամություն է հայտնել փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական նոր պատվաստանյութը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
 
«Ես կլինեմ առաջինը, ով պատվաստանյութ կստանա»,-ասել է նա։
 
Նշվում է, որ պատվաստանյութի արտադրության համար Մեքսիկայի և Արգենտինայի կառավարությունները համաձայնագրեր են կնքել «AstraZeneca Plc» դեղագործական ընկերության հետ։