Աղջիկն ու տղան լուրջ ավտովթարի են ենթարկվում։ Նրանց ավտոմեքենաները ամբողջովին ջարդուխուրդ են լինում, բայց բարեբախտաբար նրանցից ոչ մեկ բոլորովին չի վնասվում։
 
Գտնվելով շոկի մեջ, նրանք դուրս են գալիս ջարդոնների մեջից։ Աղջիկը զննելով իր ավտոմեքենան, իսկ հետո իր կողքը կանգնած տղային, ասում է. «Այ քեզ բան։ Նայեք մեր ավտոմեքենաներին, դրանցից ոչինչ չի մնացել, բայց փոխարենը մեզ վրա չկա թեկուզ մի փոքրիկ քերծվածք։ Սա հաստատ ի վերուստ նշան է, որ մենք պետք է հանդիպեինք, ծանոթանանք և մինչ կյանքի վերջ միասին լինենք»։
 
-Տղա. «Երևի Դուք ճիշտ եք։ Սա նշան է Աստծու կողմից»։
 
-Աղջիկ. «Նայե՛ք, ևս մեկ հրաշք՝ իմ մեքենան ջարդոնի է վերածվել, իսկ մեկ շիշ գինին մնացել է անվնաս։ Աստված երևի ուզում է, որպեսզի խմենք այս գինին և նշենք մեր փրկությունը»։
 
Այս բառերով նա տալիս է շիշը տղային։ Տղան ի նշան համաձայնության գլխով է անում, բացում է շիշը, մի քանի մեծ կում անում, իսկ հետո տալիս աղջկան։
 
Աղջիկը վերցնում է շիշը, փակում այն խցանով և ետ վերադարձնում տղային։
 
Մի փոքր տարակուսած, տղան վերցնում է շիշը և հարցնում. «Իսկ դուք մի՞թե չեք ցանկանում փորձել գինին»։
 
Աղջիկը պատասխանում է. «Օ, ոչ, ես ավելի լավ է սպասեմ ոստիկանության գալուն…»։