Ո՞ր երկրներն են ճանաչել Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները, որոնք՝ ոչ:
 
Կանադայի և Իռլանդիայի արտգործնախարարները օգոստոսի 17-ին հայտարարեցին, որ չեն ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթեց վեցերորդ անգամ:
 
Քվեարկության արդյունքները մերժվել են նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների կողմից: Միևնույն ժամանակ, հետխորհրդային մի շարք երկրների ղեկավարները, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը, Թուրքիան, Սիրիան, Վիետնամը, Վենեսուելան և Նիկարագուան, շնորհավորեցին Լուկաշենկային ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
 
Բելառուսի բնակիչներից շատերը համաձայն չեն քվեարկության պաշտոնական արդյունքների հետ: