
Արդեն չգիտես` ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին` իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։
Հասկանում եմ,որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։
Շտապեմ կրկին հիասթափացնել.Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, ում համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։
Ժողովո՛ւրդ ջան,լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին,անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է։
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան