Կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվում են։ Ակտիվիստ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ այստեղ են նաեւ մի խումբ երիտասարդներ, որոնք պահանջում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարով վարկային արձակուրդ տրվի։ Մանուկյանը հիշեցրեց, որ արդեն երեք օր է Կենտրոնական բանկի դիմաց տասնյակ քաղաքացիներ վերոնշյալ պահանջող նստացույց են իրականացում ։
 
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները նաեւ բարձրախոսով միացրին ընդդիմադիր Փաշինյանի այն տեսանյութը, որում ներկայիս վարչապետը հայտարարում է, թե վարկային կազմակերպությունները թալանում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
 
«Պրն վարչապետ, դե լսեք, լսեք ու տեսեք, որ նույն գործողությունները տեղի են ունենում Հիմա էլ, Ձեր օրոք»,- ասաց Մանուկյանը։
 
Ակցիայի մասնակիցները կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքացիներն այսoր՝ օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ին հավաքվել Կենտրոնական բանկի դիմաց՝ բոլորով հասկանալու , քննարկելու հետագա անելիքները։