Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության առջև են: Նրանց են միացել նաև Ջերմուկից ավտոերթով Երևան ժամանած ակտիվիստները:
 
Բնապահպան-ակտիվիստ Լևոն Գալստյանը Կառավարության առջև ևս մեկ անգամ հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին ուղղված նամակ-պահանջը: