ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 26-ին հանդիպում է անցկացնելու ադրբեջանցի պաշտոնակցի հետ:
 
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն: Բանակցություններ կկայանան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում նախատեսվում է հարցերի լայն շրջանակ քննարկել, այդ թվում՝ երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ադրբեջանցի նախարարը հանդիպումներ կանցկացնի նաև ՌԴ կառավարությունում և Դաշնային ժողովում: