Մարալիկի ծննդատան աշխատակիցները 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել. նրանք այս պահին բողոքի ակցիա են անում։
 
Հավաքվածները նշում են, որ թեև Առողջապահության նախարարությունը ծննդատունը չլուծարեց, բայց ֆինանսավորվում չի տրամադրում։
 
«Ամեն երեխայի ծնունդով պետությունը 140 հազար դրամ է տրամադրում, որը բուժհաստատություն չի փոխանցվում: Բացի այդ, տղամարդիկ տանը նստած են, չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Իսկ այդ հարցով պետք է վարչապետը զբաղվի, բայց ինքը տեղում նստած մի հատ չի հետաքրքրվում Մարալիկով: Ինչո՞ւ չի գալիս Մարալիկ, կողքի գյուղերը: 17 գյուղ սպասարկող Մարալիկի ծննդատունը արհեստական պարապուրդի է մատնված, չի ֆինանսավորվում ու մարդիկ ստիպված գնում են ուրիշ բուժհաստատություններ»,- ասում են նրանք։