
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Վեհափառի հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և շնորհավորել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա կապակցությամբ․

Վեհափառ Տեր,
Որդիական խոնարհությամբ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Թող Աստված արևշատություն, անսպառ ուժ և ամուր առողջություն պարգևի Ձերդ Սրբությանը՝ ի փառս մեր Ժողովրդի և ի պայծառություն Հայ Առաքելական Եկեղեցու։