Թուրքիայի իշխանությունները որոշել են մզկիթի վերածել եւս մեկ հին բյուզանդական տաճար։ Երկիրի նախագահ Էրդողանի հրամանի համաձայն՝ Խորայի վանական համալիրի Ամենափրկչի եկեղեցին  վերածվելու է մզկիթի։
 
Նախագահի հրամանում նշվում է, որ եկեղեցին փոխանցվել է Կրոնի գործերով վարչության (Diyanet) ենթակայությանը եւ վարչության ստեղծման ու պարտականությունների մասին օրենքի 35-րդ հոդվածի համաձայն բացվելու է մուսուլմանական ժամերգությունների համար, փոխանցում է Official Gazette-ը։
 
Այս քայլը նախաձեռնվել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համանման որոշումից կարճ ժամանակ անց։
 
Խորայի Սուրբ Ամենափրկչի տաճարը, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում, կառուցվել է 4-րդ դարում որպես վանական համալիրի մաս։ Այն մզկիթի է վերափոխվել 1453 թվականին քաղաքը օսմանների կողմից գրավելուց հետո մոտ 50 տարի անց։ 1945 թվականին կառավարության որոշմամբ այն վերածվել է թանգարանի։
 
Եկեղեցու կարգավիճակը փոխելու մասին որոշումը հարցեր է առաջացնում այն կապակցությամբ, թե ինչ է լինելու դրա ընդարձակ բյուզանդական խճանկարների եւ որմնանկարների հետ։ Այս տաճարը եւս համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։