«Դժվար է համակերպվելը». Նունե Եսայանի գրառումը
 
Երգչուհի Նունե Եսայանն Ինստագրամի իր էջում եղբոր արխիվային լուսանկար է հրապարակել և մակագրել.
 
«Ծնունդդ շնորհավոր, Գարս: Դժվար է համակերպվելը։ Ես ինձ համար որոշել եմ, որ դու ապրում ես շատ հեռու` դրախտային մի կղզում, որտեղի դեսպանը դու ես ու վիզա չես տալիս հեշտությամբ։
 
Ես քեզ անընդհատ կգրեմ, ու դու ամեն ինչից տեղյակ կլինես` չնայած վստահ եմ` հրեշտակները դա ինձնից արագ են անում։ Երազներումս ունես բաց վիզա: Հաճախ արի` մի քիչ զրուցենք։ Սպասում եմ»,-գրել է Նունեն:
 
Հիշեցնենք, որ երգչուհու եղբայրը մահացել էր անցած տարի: