Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։
 
Այսպիսով՝ առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»: