ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ, դերասան Նարեկ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարություն է արել, որը մտահոգության ալիք է բարձրացրել երկրապագուների շրջանում։ Տեսանյութում Նարեկն ասում է․ «Հարգելի ժողովուրդ, ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ էստեղ մի բան կատարվում է, ոնց որ ուզում են սպանեն»։ Այդ պահին նրա ձեռքից վերցնում են հեռախոսը եւ անջատում։
 Մեկնաբանություններում Տաթեւիկ Դանիելյանը գրել է․ «Ժողովուրդ ջան, ես հիմա իր հետ եմ։ Ամեն ինչ կարգին է, հանգիստ եղեք»։ Լիանա Զահրամանյանն էլ իր հերթին գրել է․ «Ամեն ինչ նորմալա ժողովուրդ ջան, հիմա բժիշկների հսկողության տակ է»։ Ոմանք էլ հայտնել են, որ խոսել են բարեկամների հետ։