Ի՞նչն է անտանելին։ Վիրավոր զինվորն ու իր ընտանիքը կարդում են Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները։ Գրառումներ, որոնք արվել են, երբ պաշպանության նախարարը վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի արտերկրում բուժման համար օգնության խնդրանքով դիմել է իր ընկերներին։ Գուցե ուշադիր չեք եղել, նախարարը դիմել է իր ընկերներին․
 
Vigen Sargsyan
 
13 January at 16:13 
 
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն․․․»
 
Նախարարը դիմել է իր ընկերներին։ Օգնության համար հենց իր ընկերներն են, ինչքանով իր ֆեյբուքյան էջից տեղեկանում, կոնկրետ քայլեր անում։ Ինչու՞ եք իրար խառնվել, ինչու՞ եք փոխադարձ վիրավորանքներ հնչեցնում։ Վիգեն Սարգսյանի ընկերները շարքային քաղաքացիները չեն՝ նշե՞մ բոլոր պաշտոնյաների անունները․․․ Բոլորն էլ «ուռած գրպաններով տղաներ են»։ Թող օգնեն։ Ախր այնքան են «շարքային քաղաքացիներին կթել», որ հենց օգնության մասին խոսք է լինում, առաջինը նրանք են արձագանքում։
 
ՀԳ Վիրավոր զինծառայողն ու իր մայրը կարդում են քննադատական բոլոր գրառումները։ Ահա թե ինչ է ասում զինհաշմանդամ Ալբերտ Դալլաքյանը․
 
«Ես չէի ցանկանում, որ իմ վիրահատության գումարը Պաշտպանության նախարարի կոչով հավաքվեր, բայց այլ ելք չկա: Ցանկանում էի, որ իմ բուժման հարցերն այլ կերպ լուծվեին, սակայն արդեն երեք ամիս է` սպասում եմ այդ գումարին, որը չկա: Ինչ-որ կերպ իմ վիրահատությունը պետք է արվի, սա միջոց է այդ գումարն ունենալու համար: Բավական ժամանակ է անցել, և ես շնորհակալ եմ պաշտպանության նախարարին իմ հարցը չմոռանալու և նման նախաձեռնության համար»։
 
Իսկ մայրը՝ Արմինե Ղազարյանն ասում է․
 
«․․․Հիմա վիրավոր զինծառայողի մայր եմ, որդուս վիճակին գումարած դրամահավաքությամբ եմ զբաղվում ու Վիգեն Սարգսյանի գրառման տակ արված վիրավորանքներ եմ կարդում․․․» Tert.am
 
ՀԳ Եթե մի փոքր ուշադիր լինեինք, կտեսնեինք, որ Վիգեն Սարգսյանը դիմել է իր ընկերներին։ Ինչ, չե՞ք ուզում, որ նրա հարուստ ու պաշտոնյա ընկերները «գրպանները մի քիչ թափ տան»։ Հայհոյում, քննադատում եք, որ հարուստները « չեն մուծվում, չեն օգնում», Նախարարը հենց նրանցից է ակնկալում օգնություն։ Մեզնից օգնություն չի ուզում։ Մենք հո Վիգենի «գրպանները տռուզ» ընկերնե՞րը չենք․․․
 
Հասմիկ Բաբաջանյան