ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուկրաիներենով շնորհավորական գրառում է կատարել Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ:
 «Շնորհավորում ենք Ուկրաինային՝ անկախության օրվա կապակցությամբ: Վստահ ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցությունը կամրապնդվի և բազմակողմանիորեն կընդլայնվի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում արված գրառման մեջ: