Կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութը. ChAd-ի մեկ դեղաչափը շնչուղիները պաշտպանում է SARS-CoV-2-ից: Այն մշակել են Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները: Այն կարելի է մեկ դեղաչափով ներարկել քթից:
 
Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ այն արդյունավետ է վարակը կանխելու համար:
 
Հոդվածի համաձայն, որը հրապարակվել է Cell ամսագրում, ChAd-ի մեկ դեղաչափը պաշտպանում է վերին եւ ստորին շնչուղիները SARS-CoV-2-ից:
 
Պատվաստանյութի մշակման ընթացքում տեղադրվել են S-սպիտակուցներ, որոնք մասնակցում են կորոնավիրուսով վարակված առողջ բջիջներում, ադենավիրուսի ներսում, որը սովորական մրսածություն է առաջացնում: Այդ նպատակով ադենավիրուսը վնասազերծվել է: S-սպիտակուցների մեջ տեղադրվել են հավելյալ մուտացիաներ, որոնք նպաստում են հակամարմինների ակտիվ ձեւավորմանը:
 
Հետազոտողները համեմատել են պատվաստանյութերը, որոնք ներարկել են մկներին երկու եղանակով՝ քթից եւ ներմկանային: Չնայած ներարկումը իմունային պատասխան է առաջացրել, որը կանխել է թոքաբորբը, այն չի արգելափակել վարակը քթի եւ թոքերի միջեւ: Նման պատվաստանյութը կարող է նվազեցնել կորոնավիրուսի բարդությունը, սակայն այն չի կանխում վարակն ու այդ մարդկանց վիրուսի փոխանցումը: Իսկ ահա քթից ներարկվող պատվաստանյութը կորոնավիրուսին թույլ չի տալիս բազմանալ վերին շնչուղիներին:
 
Սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ մարդկանց վրա պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցելու համար: