Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Kia Cerato մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
 
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր գետից դուրս են բերել մահացածի դին։
 
Վթարի վայրի հարևանությամբ մի քանի բնակիչներ, ովքեր չցանկացան իրենց ինքնությունը հայտնել, ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները։
 
Վարորդը փորձել է խույս տալ շներից, հետևաբար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել ողբերգական վթարը։