168.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-ից «անհետացման» և արձակուրդ մեկնելու պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած լուրջ կոնֆլիկտն է, որը ծագել է նախարարի Ֆեյսբուքյան մեսինջերով ունեցած անձնական նամակագրության պատճառով։
 
ԱԱԾ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արգիշտի Քյարամյանը վարչապետի սեղանին է դրել Թորոսյանի «ֆեյսբուքյան» գրագրության սքրինշոթեր, որում նախարարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, գրել է, որ վարչապետի «հիմարության ու գժությունների» պատճառով ինքը դառնալու է քավության նոխազ, ինչպես նաև պնդել, որ «եթե Փաշինյանը հանուն ատկատի 500.000 դոլար հատկացներ ոչ թե տեղական թեստերի արտադրութանը, այլ լսեր իրեն և նորմալ թեստեր գնեին, ախտորոշումն ավելի ճիշտ կլիներ»։
 
Կառավարությունում տեղի ունեցած «ռազբորկաներից» հետո, Թորոսյանը ապաակտիվացրել է սոցցանցի իր էջը։ Վերջինս արձակուրդից չի վերադառնալու։