Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ իշխանություններին 2019 թվականին նախազգուշացրել է չինական տեխնոլոգիական ընկերությունների և TikTok հավելվածի կողմից հնարավոր վտանգների մասին: Այդ մասին գրում է Wall Street Journal- ը:
 
Պարբերականի տվյալների համաձայն՝ Ցուկերբերգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2019 թվականին հաղորդել է, որ չինական տեխնոլոգիական ընկերությունների աճը սպառնում է ամերիկյան բիզնեսին:
 
Ցուկերբերգը նաև ելույթ է ունեցել Ջորջթաունի համալսարանի ուսանողների առջև, որում նշել է, որ TikTok- ը չի կիսում ամերիկյան արժեքները և տեխնոլոգիական ոլորտում սպառնում է ԱՄՆ առաջատարությանը:
 
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները որոշում էին կայացրել արգելափակել TikTok- ը երկրի տարածքում, եթե այն մինչև սեպտեմբերի 15-ը չգնի ամերիկյան որևէ ընկերություն: ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը օգտագործողների անձնական տվյալները փոխանցում է Չինաստանի իշխանություններին և զբաղվում է քարոզչությամբ: