
Ժամը 7:18 պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։ Այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են։


ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան
Թարմացում
8:38- Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորվում:
9։09- Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։