
«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջուրը» սպասարկում է նաեւ «Սարգիս Կարոլինա» ընկերությանը եւ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի. ««Սարգիս Կարոլինային», եթե պետք է շատ ջուր, մենք կարանք շատ տանք, չենք կարա՝ չենք տա։ Դա քաղաքացու ջրի հետ կապ չունի, եթե քաղաքացին ճնշում չունի ջրի, կարող է հղում չանել «Սարգիս Կարոլինայի» վրա, կարող է հանգիստ մեկ անգամ բողոքել է, մեկ էլ բողոքել Ջրմուղին, երկրորդ անգամ այլ ատյաններ, դա իր իրավունքն է։ Բայց հավատացնում եմ՝ մեկը մեկի հետ կապ չունեցող հանգամանքներ են։ Մենք պարտավոր ենք քաղաքացուն տալ ճնշումով ջուր, ուրեմն պետք է տանք»։ Մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ առաջին անգամ է լսում, որ Շարուրի փողոցի բնակիչները պարբերաբար զրկվում են ջրից։ Այնուհետեւ հավելեց, որ ինքը այս պահին ինֆորմացիայի չի տիրապետում եւ գրավոր հարցում պահանջեց։