Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 VR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում վիճակում հայտնվել անտառում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 
 
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը։ 
 
Ճանապարհը եղել է անցանելի, ձյուն չի եղել։