Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է ներկայացնելու: Վարչապետի սպասվող հրաժարականի մասին հայտնել է NHK-ը:
 
Աբեն չի ցանկանում, որ իր առողջական խնդիրներն ազդեն ազգային քաղաքականության վրա: Ենթադրվում է, որ նա հրաժարականի մասին կհայտարարի այսօր՝ օգոստոսի 28-ին:
 
Նշենք, որ 2007 թվականին առողջական խնդիրների պատճառով Աբեն արդեն մեկ անգամ հրաժարական տվել էր վարչապետի պաշտոնից՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ տարի: Նա կրկին վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր արդեն 2012 թվականին: