Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մանրամասներ է ներկայացնում իր անձի շուրջ հրահրվող կեղծ խոսակցությունների մասին։ Ըստ Առուշանյանի՝ մինչև հիմա ինքը լռել է, քանի որ վստահ է, որ սյունեցիները տեղյակ են իրականությանը, գիտեն՝ ով է կազմակերպիչը։
 
«Այդ անձը Լիսկան է, ով տարիներ շարունակ այդպիսի գործելաոճ է որդեգրել կոնկրետ իմ և իմ շրջապատի, մտերիմների համար: Մենք միշտ պայքարել ենք Լիսկայի այդպես կոչված ամբոխի դեմ, մենք միշտ ցանկացել ենք, որ լինի արդարություն և, փառք Աստծո, այդ արդարությունը 2017թ.-ից կա արդեն Գորիսում և չկան նրա այդ բորենիները, ինտրիգիստները, որոնք հաճախակի բանսարկություներով էին զբաղվում, բայց այսօր էլ դեռ շարունակում են տարբեր կերպով այդ ամեն ինչը կազմակերպել և հակառակ ռակուրսից ներկայացնել այդ ամենը»,-ասաց նա: