ԽՈՅԵՐ
 
Եղեք հանգիստ եւ հավասարակշռված: Հենց այս երկու հատկանիշերը ձեզ շատ պետք կգան սիրելիի հետ շփման ընթացքում:
 
ՑԼԵՐ
 
Ձեր սիրելին մեծ քնքշությամբ հոգ կտանի ձեր մասին: Այնքան քնքուշ, որ ձեզ կթվա, թե այդ ամենն իրական չէ:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Ձեր անձնական կյանքում դեռ շատ անհասկանալի եւ ոչ այնքան հաճելի բաներ են սպասվում: Պատրաստ եղեք ճակատագրի մատուցած անակնկալներին:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Չեք կարողանա իրագործել այն խոստումը, որը տվել եք ձեր սիրելիին: Աստղերը հուշում են շեղել նրա ուշադրությունն այլ բաների վրա:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Ձեր սիրելին ավել խելացի եւ ջերմ կլինի, քան ձեզ թվում էր այս ամբողջ ընթացքում:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Ձեր սիրելիի կյանքի վերաբերյալ նոր, հետաքրքրական մանրամասներ կպարզեք: Աշխատեք ամեն ինչ անել, որպեսզի դա չխանգարի նրա հետ ձեր հետագա հարաբերություններին:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր ցանկությունը ինչ-որ բան ամփոփելու եւ ձեր հարաբերություններն իմի բերելու: Այնպես որ, աշխատեք դա գաղտնի անել:
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Պետք չէ հետ նայել: Նոստալգիան ոչ մի օգուտ չի բերի: Ապրեք այսօրվա օրով եւ թույլ տվեք, որ ձեզ ջերմացնի ձեր ներկայիս սերը եւ ոչ անցյալինը:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Չարժե ինչ-որ բանի վրա շեղվել սիրելիի հետ շփման ընթացքում: Նա կընդունի դա որպես հարգանքի բացակայության նշան ձեր կողմից, ինչը կարող է վեճերի պատճառ դառնալ:
 
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
 
Ձեր սիրելին արագ որոշումների եւ նպատակաուղղված քայլերի կողմնակիցը կլինի: Սակայն դուք փոքր-ինչ դանդաղ կգործեք եւ կդանդաղեցնեք նաեւ նրան:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Ձեր ընկերը կբարդացնի ձեր անձնական կյանքը կամ էլ կդարձնի ավելի հետաքրքիր. կախված է նրանից, թե որ կողմից կնայեք այդ երեւույթին:
 
ՁԿՆԵՐ
 
Սիրելիի պահվածքն այնքան տրամաբանական չի լինի, որքան դուք կցանկանայիք եւ ընդհանրապես չի համապատասխանի իդեալական տղամարդու ձեր պատկերացումներին: