Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է 300 ցուցարարի բողոքի ցույցերի ընթացքում, որոնք հրահրվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կապակցությամբ կանոնների խստացմամբ, հաղորդում է BBC-ն։
 
Բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 38 000 մարդ։
 
Միայն մեկ ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 200 մարդու՝ տեղի ունեցածում մեղադրելով «աջակողմյա» ուժերի քարոզիչներին, որոնք շշեր եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից մեկը տեղի է ունեցել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան հարեւանությամբ։
 
Իսկ ցուցարարներից մի քանիսը փորձել է գրոհել Ռեյքսթագը։