Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 07:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. կա տուժած:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հակոբ Հ․ ), «Toyota Pickup» (վարորդ՝ Վահագն Հ.), «ԳԱԶել», «Opel», «Mini Cooper», «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հակոբ Հ․-ն եւ ուղեւոր Ջուլիետա Հ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: