Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Մոսկվայում կսկսվի սեպտեմբերի 5-ին: Այս մասին հայտարարել է Գամալեյ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, փոխանցում է Ինտերֆաքսը:
 
«Սեպտեմբերի 3-5-ը կամավորների զննում կկատարվի, նրանք պետք է անցնեն անհրաժեշտ ստուգումների ամբողջ ծավալը»,-ասել է նա՝ շեշտելով, որ դեղամիջոցը մայրաքաղաքի կլինիկաներ կհասցվի մինչև աշխատանքային շաբաթվա վերջ:
 
Աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին «Спутник V» ռուսական պատվաստանյութի գրանցման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Ռուսաստանցի բժիշկները և ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները կսկսեն պատվաստումներ ստանալ կորոնավիրուսի դեմ՝ Գամալեյ կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութերի փորձարկման երրորդ փուլին զուգահեռ․ «Առաջին հերթին կպատվաստվեն, բարձր ռիսկային խմբի քաղաքացիները, իսկ հետո բուժաշխատողները: Զուգահեռաբար կանցկացվեն հետհաշվառման ուսումնասիրություններ»,-ավելի վաղ հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարությունը: