«Հայոց Արծիվները»՝ մարզերում
 
Հերո՛ս Հայ Ժողովուրդ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ, սույն թվականի սեպտեմբերի 7-ից սկսած, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամները Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներում իրականացնելու են իրազեկման աշխատանքներ՝ կապված սույն թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունենալիք Համազգային հավաքի (միտինգի) հետ:
Միաժամանակ, կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը, Հայաստանի բոլոր մարզպետներին և Հայաստանի քաղաքային բոլոր համայնքների ղեկավարներին՝ չխոչընդոտել Հայաստանի Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիներին տրված խաղաղ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու համար նույն հավաքների մասին իրազեկելու իրավունքն ու գործընթացը:
 
ՄԵՐ ՀԱՎԱՏՔՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ է,
ՄԵՐ ԸՆԹԱՑՔՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ՛,
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:
 
«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան