Բրիտանական The Economist ամսագիրը գրում է, թե «Գելդման Սաքս» բանկը հաշվարկ է արել, որ բնակչության շրջանում դիմակների կրումը 15 տոկոսային կետով բարձրացնելիս հնարավոր է կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի քանակը նվազեցնել 1,5 տոկոսային կետով ու խուսափել լոքդաունից: Դրա հիման վրա The Economist-ի վերլուծաբանները հաշվել են, որ մեկ ամերիկացու մեկ օրվա դիմակ կրելու տնտեսական արժեքը կազմում է 56 դոլար: Այսինքն, եթե մարդը դիմակ չի կրում մեկ օր, տնտեսությանը պատճառում է 100-150 անգամ ավելի մեծ վնաս, քան՝ դիմակը գնելու արժեքն է:  Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
 
Թունյանի խոսքերով, թվերի մի քիչ տարբերությամբ կարելի է տեղափոխել Հայաստան. «Եթե ամեն քաղաքացի իր դիմակ չկրելով մեր պետությանը, տնտեսությանը պատճառելու է 30-50 հազարի վնաս, արդյո՞ք այդ դեպքում արդարացված չէ տուգանք չկրելու համար 10 հազար դրամ տուգանք սահմանելը: ես մարդկային առողջության ու կյանքի մասին չեմ խոսում, ես փողի մասին եմ խոսում, քանի որ այստեղ մարդիկ խոսում էին փողի մասին»: