«Միասնական Հայաստան» Ազգային Շարժման հայտարարությունը
 
Պատվախնդի՛ր  Հայեր 
 
«Միասնական Հայաստան» Ազգային Շարժման անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ երեկ Երևան քաղաքի Ազատության հրապարակում ձեր ակտիվ մասնակցության համար: 
Տեղեկացնում եմ, որ այսօր տեղի է ունեցել «Միասնական Հայաստան» Ազգային Շարժման անդրանիկ նիստը, որի ընթացքում կայացվել է երկու որոշում.
 
1. Սկսել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի այն ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնց օրակարգում ևս կա մեր կողմից հռչակված «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» նպատակը: Օրերի ընթացքում, քաղաքական խորհրդակցությունների ավարտից հետո, «Միասնական Հայաստան» Ազգային Շարժումը կհայտարարի հաջորդ հավաքների (միտինգների) մասին:
 
2. «Միասնական Հայաստան» Ազգային Շարժումը դատապարտում է երեկվա՝ Փաշինյան Նիկոլի կողմից իր ուժային կառույցներին՝ այդ թվում Ոստիկանությանը տրված ապօրինի հրամանները՝ հայ ժողովրդին վախեցնելու, ազատ կամարտահայտման իրավունքից զրկելու, հանրահավաքին մասնակցել ցանկացող քաղաքացիների նկատմամբ կիրառվող գաղտնի և բացահայտ ճնշումների վերաբերյալ: 
«Միասնական Հայաստան» Ազգային Շարժման հաջորդ հանրահավաքին Հայ Ժողովրդի էլ ավելի ակտիվ մասնակցությունը կլինի իշխանության դեմ համարժեք պատասխան: 
 
«ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգն այլընտրանք չունի, և մենք, համազգային պայքարի միջոցով,  հասնելու ենք այդ նպատակի անհետաձգելի իրականացմանը:
 
ՄԵՐ  ՀԱՎԱՏՔՆ  ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ է, 
 
ՄԵՐ  ԸՆԹԱՑՔՆ՝  ԱՆԿԱՍԵԼԻ՛,
 
ՄԵՐ  ՀԱՂԹԱՆԱԿՆ՝  ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:
 
«ԱՍՏՎԱ՛Ծ,  ՀԱ՛Յ ԱԶԳ,  ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:
 
«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»
կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան